Ապրիլի 9-ին «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները եկան Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ ), ներկայացրին փաստաթղթերը` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար:
Aravot.am-ը Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ինչով է պայմանավորված ընդամենը 3 ուժի` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկությունը:
«Ինձ թվում է, խորհրդարանական ընտրությունների արդյունքն է այսօրվա պատկերի պատճառը: Ակունքն այնտեղ է, երբ քաղաքական ուժերը սկսեցին իրենց հնարավորությունները գնահատել: Այսինքն` գնահատեցին շատ ցածր եւ փորձեցին այլեւս ընտրապայքարի մեջ չմտնել` մեկ անգամ ձախողվելուց հետո»,-պատասխանեց Վահագն Հովակիմյանը:
Կարդացեք նաև
Փաստաթղթերն ընդունելիս ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը բոլորին կոնֆետ էր առաջարկում: «Դուք ձեր կոնֆետը վերցրեք, մենք գիտենք, թե ինչ կվերցնենք»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ