Ապրիլի 9-ին «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ԿԸՀ ներկայացրին փաստաթղթերը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար:
Հետաքրքրությանը, թե ինչու է Զարուհի Փոստանջյանը մերժել «ԵԼՔ» դաշինքի հետ միանալու առաջարկը, «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իսկ ինչու պետք է միանայի…Դուք տեղյակ եք, որ ես մերժել եմ բոլոր դաշինքներին միացումը, քանի որ նախաձեռնեցի նոր քաղաքական պլատֆորմ, քանի որ տարբեր արհեստածին միավորումները ժամանակի ընթացքում ձախողվում են: Դրա համար էլ կարիք չկար նման արհեստական միավորմանը միանալ»
Ավելի վաղ «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը news.am-ին էր ասել, թե իրենց դաշինքը երեք առաջարկ է արել Զարուհի Փոստանջյանին, որոնք նա մերժել է. «Առաջարկել ենք, որպեսզի Զարուհի Փոստանջյանը գլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը ավագանու ընտրություններում, նա հրաժարվել է, երկրորդ առաջարկը եղել է «Ելք» եւ «Երկիր ծիրանի» դաշինքի ձեւավորում, նորից առաջարկել ենք Զարուհի Փոստանջյանին գլխավորել ցուցակը, որից եւս հրաժարվել է, նաեւ առաջարկել ենք ձևավորեւել «Ելք»-«Երկիր ծիրանի» դաշինք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Զարուհի Փոստանջյանը կրկին հրաժարվել է: Այսինքն՝ մենք բաց ենք եղել երեք տարբերակներով նրա հետ համագործակցելու, սակայն, Զարուհի Փոստանջյանը մերժել է այդ առաջարկները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տիկին Փոստանջյանի տրամաբանութիւնը քաղաքական ծանօթ, դասական ռազմավարութիւն մըն է, որ կը գտնենք բազմաթիւ այլ երկիրներում կարգ մը քաղաքական անձերի կամ խմբակցութիւնների մօտ՝
այնպէս մը անել, շարժիլ ու ծրագրել, որ պատասխանատու պաշտօնի վրայ երբեք… չհասնիլ, որպէսզի կարելի լինի անսանձ, ծայրահեղ եւ անհաշուետու վերաբերմունք ունենալ, առանց մտածելու լուրջ եւ իսկական հետեւանքների մասին:
Բացառապէս խօսքի, լոկ ճառախօսութեան եւ միայն վերացական գաղափարաբանութեան դաւանանքն է այս, ի դէմ՝ իսկական, բանականութեան վրայ հիմնուած, պատասխանատու աշխատանքի:
Ուրեմն, բարի զուարճացում իրեն եւ իր հետեւորդներին: