Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի ծանրորդներն առանց մեդալի՞ կվերադառնան

Ապրիլ 09,2017 20:10

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վաղն ավարտվելու է ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներից զատ խաղարկվում են 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանը Թաիլանդում է միայն տղաների հավաքականով:

Մինչեւ այսօր մրցահարթակ մտել են մեր պատանիներից վեցը, որոնցից լավագույն արդյունք ցույց են տվել 69 կգ քաշայիններ Արմեն Գրիգորյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը: Արմենը երկամարտի 282 կգ-ով իններորդն է, Ռաֆիկը (278 կգ)՝ տասներորդը: Վաղը մեր տղաներից վերջինը պայքարի մեջ կմտնեն 94 կգ քաշայիններ Յաշա Մինասյանը եւ Արսեն Դադայանը: Նրանք հանդես են գալիս «B» խմբում եւ չեն կարողանալու պայքարել մեդալների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930