Մեկնարկել են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Ապրիլի 8-9-ը կայացավ Սեղանի թենիսի առաջնությունը: Մասնակցեցին 10 աղջիկների և 12 տղաների հավաքական թիմեր` 14 համալսարաններից։
Թիմային պայքարում մրցանակային տեղերը գրավեցին.
Աղջիկներ` 1. ՀՖԿՍՊՀ, 2. ԵՊՀ, 3. ԵՊԼՀ
Տղաներ` 1.ՀՖԿՍՊԻ, 2, ՀԱՊՀ, 3. ՎՊՀ
Կարդացեք նաև
Անհատական պայքարում մրցանակային տեղեր գրավեցին
Աղջիկներ` 1, Խաչատրյան Մարիամ (ՀՖԿՍՊԻ), 2 Խոջագորյան Դիանա (ՀԱՀ), 3. Վարդանյան Ռուբինա (ՀՖԿՍՊԻ)։
Տղաներ` 1. Էդուարդ Անտոնյան (ՀՖԿՍՊԻ), 2. Կարեն Պապյան (ՀՖԿՍՊԻ), 3. Էրիկ Կոստանյան (ՎՊՀ):
Մրցանակակիրներին շնորհվեցին մեդալներ և պատվոգրեր, իսկ հաղթող թիմերին` գավաթներ։
Պարգևատրումը կատարեցին ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը և միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր Գոհար Խանզրաթյանը։
Մինչ սեղանի թենիսի առաջնությունը մարտի 27-29-ը հանրապետական շախմատի տանը կայացել էր Արագ շախմատի թիմային մրցաշարը, որում մասնակցություն էին ունեցել ՀՀ 13 բուհերի 20 թիմեր` 10-ական աղջիկների և տղաների պայքարում։
Մրցաշարի մրցանակակիրներն են
Աղջիկներ` 1. ԵՊՀ, 2. ՃՇՀԱՀ, 3. ՀԱՊՀ
Տղաներ` 1. ՀՌՀ, 2. ԵՊՀ, 3. ՀԱԱՀ:
Պարգևատրումն իրականացրին 2016թ. Աշխարհի և Եվրոպայի համալսարանական առաջնությունների հաղթող, ՀՀ 2017թ. չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը։
ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով 2017 թվականի մարտ-մայիս և սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվելու են 10 մարզաձևերի 13 առաջնություններ, որոնց նախնական հայտերով մասնակցություն կունենան Երևանի, մարզերի և Արցախի 22 բուհերի շուրջ 2000 ուսանող-մարզիկներ։
Նշենք, որ Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն