Ամերիկայի Սենթ-Լուիս քաղաքում այսօր ավարտվում է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը:
Երկու մրցաշարերին էլ մասնակցում են 12-ական ուժեղագույն շախմատիստներ: Տղամարդկանց առաջնությունում գերազանց է հանդես գալիս Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Նա տասը տուրում վաստակել է 6,5 միավոր եւ Ուեսլի Սոի ու Ալեքսանդր Օնիշչուկի հետ միասին եզրափակիչ տուրից առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը 5,0 միավորով 7-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև