Մերձմոսկովյան էլեկտրագնացքը, որը շարժվում էր Մոսկվա-Ուսովո ուղղությամբ, գիշերը բախվել է Մոսկվա-Բրեստ ուղղությամբ շարժվող գնացքին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Ըստ աղբյուրի՝ պատճառը անսթափ վիճակում մթության մեջ գծերով վազող մի տղամարդ է եղել: Գնացքներից մեկը կտրուկ արգելակել է նրան վրաերթ չանելու նպատակով, արդյունքում գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակած երթուղով սլացող գնացքին:
Բախման հետևանքով տուժել է 50 ուղևոր, նրանցից 12-ը հոսպիտալացվել է, 6-ի վիճակը ծանր է, այդ թվում երկու մեքենավարների:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում