Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրում Եվրոպայի մեկական չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր

Ապրիլ 08,2017 22:44

Խորվաթիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականից մրցահարթակ մտան 105 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը եւ +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Ցերեկը Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց 414 (184+230) կիլոգրամ եւ նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Գյումրեցի Սամվել Գասպարյանը 375 կգ-ով 6-րդն էր:

Երեկոյան պայքարի մեջ ներգրավված օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը այս անգամ էլ բավարարվեց արծաթե մեդալով՝ երկամարտում ցույց տալով 446 (211+235) կիլոգրամ, իսկ Ռուբեն Ալքեսանյանը 434 (190+244) կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի բրոնզե աստիճան: Գոռը փոքր արծաթի արժանացավ նաեւ պոկում վարժությունում, իսկ Ռուբենը փոքր բրոնզի՝ հրումում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930