Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լարային գործիքները շատ մեծ ուշադրություն են սիրում, մենք իրենց պետք է խնայենք. խնամենք». Մեդեա Աբրահամյան (Ֆոտոշարք)

Ապրիլ 08,2017 20:52

Ապրիլի 8-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մեներգ թավջութակի համար» գրքի շնորհանդեսը: Այն պատմում է թավջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին: Գրքի հեղինակն է Ռոզա Եղիազարյանը: Այն կազմել են Մեդեա Աբրահամյանի հետ միասին: Թավջութակահարի խոսքով` մեծ դժվարությամբ են կազմել գիրքը:

Միջոցառման ընթացքում նվագեցին Մեդեա Աբրահամյանի նախկին ուսանողները, ովքեր այժմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ են:

Խոսեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտուն Իսրայելյանը: Նա խոստովանեց, որ մեծ հաճույքով է կարդացել գիրքը: «Այս գիրքը պետք է շատ հետաքրքրի բոլորիս և սիրով պետք է կարդանք այն»,-ասաց նա:

Մեդեա Աբրահամյանը հիշեց մի քանի դեպք կապված իր գործիքի հետ, որոնք պատահել էին շրջագայությունների ժամանակ: Պատմեց դրանցից ամենահետաքրքիր երկու դեպքերը: « Մեր գործիքները` ջութակը, թավջութակը և մյուս լարային գործիքները, շատ մեծ ուշադրություն են սիրում, մենք իրենց պետք է խնայենք, խնամենք, սիրենք նրանց»,- նշեց նա:

Մեդեա Աբրահամյանն ուներ երկու նվեր Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի համար: Նա նվիրեց ձայնասկավառակ, որտեղ Սպենդիարյանի ստեղծագործություններն էին իր կատարմամբ և Սպենդիարյանի ստեղծագործական գործունեության 25 ամյակին նվիրված համերգի ծրագիրը:

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930