Մայիսի տասնչորսին նախատեսված ավագանու ընտրություններին կմասնակցեն «Ելք» դաշինքը, ՀՀԿ-ն, «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը ԲՀԿ-ի հետ եւ Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանին», որի ցուցակը կգլխավորի հենց Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Ելքինը»՝ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ-ից դեռ չեն հստակեցնում:
ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից, եւ ՕՐՕ դաշինքից արդեն հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում մասնակցել, իսկ ՀԱԿ-ը դեռ քննարկում է մասնակցել-չմասնակցելու հարցը:
Հիշեցնենք, որ Կուսակցություններն ու դաշինքները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ ապրիլի 9-ը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ