Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 17.20-ին, Նորակերտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Միսակ Պ.-ն, որը 2017թ. մարտի
9-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 264 հոդվածի 1-ին մասի (ՃԵԿ-ի կանոնները խախտելը) մեղադրանքով:
Հայտնաբերման փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ ոստիկանություն