Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող կանայք երբեք չլինեն գերագնահատված կամ թերագնահատված». Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան

Ապրիլ 08,2017 14:35

«Մենք մտածում էինք, որ եղանակի պատճառով հեսա գալու ենք մենք մերոնցով նվագենք, երգենք, գնանք, հա, մենք մերոնցով ենք էսօր ժողովուրդ»,- ահա այսպես իր խոսքը սկսեց Գարիկ Պապոյանը, ով զարմացած էր ու շնորհակալ, որ հանդիսատեսը անտեսել էր անձրևը ու հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում` վայելելու Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի համերգը` նվիրված մայրության և գեղեցկության օրվան: Համերգի ընթացքում հնչեցին արդեն իսկ հայտնի ու սիրված երգերի վերամշակված տարբերակները, որոնց անդադար ձայնակցում էր նաև հանդիսատեսը. « Ես անգիր գիտեմ բոլոր երգերը և անհնար էր այսօր ներկա չգտնվեի այստեղ. նրանք էներգիայի մեծ աղբյուր են»,- ասաց երկրպագուներից մեկը:

Գարիկն ու Սոնան Aravot.am-ի հետ զրույցում շնորհավորեցին կանանց ու աղջիկներին.« Թող բոլոր կանայք, ամենակարևորը,լինեն գնահատված: Երբեք չլինեն գերագնահատված կամ թերագնահատված, որովհետև երկու պարագայում էլ իրենք իրենց սխալ են գնահատում: Թող իրենց կողքին լինեն մարդիկ, ովքեր գոնե ապրիլի 7-ին կհիշեցնեն, որ իրենք ամենագեղեցիկն ու ամենալավն են այս աշխարհում»:

Լիլիանա ՕՍԻՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930