Ներկայացնում ենք հատված Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի հետ հարցազրույցից
– Վերադառնանք Ձեզ։ Խոսակցություն կա, որ եթե ձեր թիմը հաղթի, հնարավոր է Դուք զբաղեցնեք փոխքաղաքապետի պաշտոնը։
– Ես ոչ մի պաշտոնի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ ես Երեւան քաղաքի ծնունդ եմ, Երեւան քաղաքի նվիրյալ եմ՝ պապական եկած, եւ ես ամեն ինչ կանեմ, որ միշտ լինեմ երեւանցու կողքին։ Թե մնացածն ինչ կլինի, ով կնշանակվի, ով կհաղթի, ոնց կլինի, կապրենք՝ կտեսնենք։ Ճիշտն ասած՝ ես կարծում եմ, որ ամեն մարդ էլ ամեն ինչի համար հավակնություն ունի։ Երբ որ մարդ կարողանում է աշխատել եւ ասելիք ունի, իհարկե, հավակնություն ունի, դա՝ միանշանակ։
– Բայց Բախշյանն ավագանու այն եզակի անդամներից էր, որ ընդդիմանում էր ձեր որոշումներին, խնդիրների մասին բարձրաձայնում էր։
Կարդացեք նաև
– Դա էդպես միանշանակ չէ։ Բայց շատ ուրախ ենք Բախշյանի համար, երջանիկ ենք, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի։ Ով ուզում է, թող գա։ Շատ ուրախ կլինենք տեսնել Զարուհի Փոստանջյանին, շատ ուրախ կլինենք տեսնել «Ելքի» տղաներին, եթե գալու են եւ մի փուշ հանեն, Երեւանին օգնություն տան, իհարկե, թող գան, մեծ հաճույքով։ Ու, ամենակարեւորը, երեւանցիներ գան, լինեն սրտացավ, քաղաքը սիրող։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում