Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՊ-ի համար ՀՀ-ն ոչ ցանկալի երկրների շարքում է». թուրքագետ (Տեսանյութ)

Ապրիլ 08,2017 11:58

«Պառակտվում եւ ոչնչանում է Սիրիայի հայ համայնքը, ծայրահեղականները քանդում են հայկական եկեղեցիները…ԻՊ-ի համար ՀՀ-ն ոչ ցանկալի երկրների շարքում է, քանի որ քրիստոնյա երկիր է»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հայտարարեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Նրա խոսքով՝ որքան ընդլայնվեն ԻՊ ազդեցության գոտիները, այնքան ՀՀ-ի համար ԻՊ-ից եկող վտանգը կավելանա՝ տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով:

Անդրադառնալով երեկ ԱՄՆ-ի կողմից սիրիական կառավարական բազային ավիահարվածներ հասցնելու փաստին՝ փորձագետը նկատեց. «Ռուս-ամերիկյան հարաբերությունները Սիրիայի հարցում բավականին լարված են: ԱՄՆ-ն մշտապես փորձելու է ընդլայնել իր ազդեցությունը՝ ի հաշիվ ռուսական ազդեցության գոտիների: Առհասարակ, ներկայում Սիրիայում պայքարը նման է փոքրիկ համաշխարհային պատերազմի»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքերին, Մուշեղ Խուդավերդյանի բնորոշմամբ՝ Եթե Թուրքիան Սիրիայում չսպասարկի ՆԱՏՕ-ի շահերը, մեկ օր անգամ չի մնա ՆԱՏՕ-ում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930