Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ լավ». Դավիթ Հարությունյանն անտեսո՞ւմ է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառման հանգամանքները. «Ժողովուրդ»

Ապրիլ 08,2017 11:31

«ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»:

Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը եւ միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը: Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, թե միշտ էլ լինում են բացասական երեւույթներ. «Ես չեմ կարող դա ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Ես կարող եմ հասկանալ, որ լինում են բացասական երեւույթներ, ինչը խիստ քննադատելի է, ավելին՝ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից քաղաքական գործընթացի պետք է իր կողմից ջանքեր գործադրի, որպեսզի նման թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլեւ պատժվեն մինչեւ վերջ»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930