Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրություններն ավարտվեցին, եւ լայն սպառման ապրանքները կրկին թանկացան. «Հրապարակ»

Ապրիլ 08,2017 11:22

Ընտրություններն ավարտվեցին, եւ լայն սպառման ապրանքները կրկին թանկացան։ Սա արդեն կարծես օրինաչափություն է դառնում։ Եվ պատճառը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական, որքան էլ որ փորձեն տնտեսական հիմնավորումներ ներկայացնել։ Ապրիլի 2-ից հետո թանկացել են բենզինը, բանանը, ալյուրը, շաքարավազը։ Սրանց ներմուծման մենաշնորհը կոնկրետ օլիգարխների է պատկանում, որոնք ոչ միայն խոշոր բիզնեսմեններ են, այլ նաեւ ընտրություններին մասնակցած քաղաքական սուբյեկտներ։

Թանկացումների դեմը պետք է առնեն պատկան մարմինները, օրինակ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ Բայց դրա ղեկավար Արտակ Շաբոյանը «քանի՞ գլխանի» է, որ Ֆլեշի ու Լֆիկի դեմ դուրս գա։ Նախօրեին, կառավարության նիստից հետո, մեր լրագրողի դիտարկմանը, թե արդյոք այս թանկացումները չե՞ն վկայում, որ ընտրություններին ծախսած փողերն ուզում են ետ բերել, նա պատասխանել է․ «Էդպես չէ, Ձեր ասածները չեն համապատասխանում իրականությանը»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Երևի նույնիսկ Աֆրիկայում բանանը լայն սպառման ապրանք չէ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930