Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք, եթե սոցիալական վիճակը լինի լավ, չի լինի ընտրակաշառք. «Ժամանակ»

Ապրիլ 08,2017 10:59

Սոցիալական իրավիճակը աղքատության բարձր տոկոսն, անկասկած, ունի իր ազդեցությունը երևույթի տարածման հարցում: Սակայն, արդյո՞ք եթե սոցիալական վիճակը լինի լավ, չի լինի ընտրակաշառք: Սա մի հարց է, որի պատասխանն իսկապես բավական բարդ է տալ: Առավել ևս, երբ հայտնի էլ չէ, թե հատկապես ինչ շրջանակների է բաժանվում ընտրակաշառքը, ինչ շերտերի, արդյոք դրանցում չկան շերտեր, որոնք այնքան էլ կարիքավոր չեն, սակայն ներգրավվում են կամ վերցնողի, կամ բաժանողի կարգավիճակում:

Այսինքն՝ այստեղ ակնհայտ է դառնում, որ մենք խոսում ենք այսբերգի միայն տեսանելի կողմի մասին, բայց երբեք հնարավոր չէ գտնել այսբերգի դեմ պայքարի, դրանից բխող վտանգի կանխարգելման արդյունավետ հուսալի, երաշխավորված միջոց, եթե չենք որոշել, թե ինչպիսի ծավալներ ունի այսբերգն իրականում, այսինքն՝ նա ջրի տակ եղած մասով: Իսկ դա պարզելը պահանջում է ահռելի մանրակրկիտ աշխատանք, նա ոչ քիչ ռեսուրսներ:

Բայց դա անելն այլընտրանք չունի բոլոր այն սուբյեկտների համար, որոնք ցանկանում են Հայաստանում չեզոքացնել ընտրական գորընթացի համար առանցքային գործոններից մեկը դարձած այդ երույթը: Հասկանալ, թե որ շերտն ինչո՞ւ է ընտրում ընտրակաշառքը, ոչ թե կատարում որէ այլ ընտրություն: Որովհետ այդ դեպքում կարող է պարզվել, որ ոչ թե այսբերգն է սպառնալիքը նավի համար իր ծավալներով, այլ պարզապես նավն է շատ թույլ պաշտպանված բավարար հագեցածություն չունի նման ռիսկերը հաղթահարելու համար: Այսինքն՝ գուցե մանրամասն զննությունը պարզի, որ նավի՞ մեջ է խնդիրը: Ինչ խոսք, տարբերակ է նա այն, ինչ տեղի է ունենում այժմ:

Այսինքն՝ անընդհատ հետողական շեշտադրում ընտրակաշառքի վատ հանցավոր, անբարո երույթ լինելու մասին: Դա մի կողմից արդարացնում է սեփական քաղաքական անարդյունավետությունը, իսկ մյուս կողմից թողնում է երույթի դեմ պայքարի տպավորություն: Իրականում սակայն, մինչ այսպես ասած ընդդիմադիր դաշտում կշարունակվի այդ ամենը, իշխանական դաշտում ս մեկ-երկու այդպիսի ընտրության շնորհիվ ընդդիմություն հասկացությունը կամ այսպես ասած արտահամակարգային ընդդիմություն հասկացությունը լիովին «կմարգինալացվի» կմղվի «լուսանցք»:

Հրայր ԿՈՍՏԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930