Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլոր նրանք, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, ընտրում են օրվա իշխանությանը. «Ազգ»

Ապրիլ 08,2017 10:41

Անցած ընտրություններում մեկ կարեւոր թիվ կար` 39,14: Մյուս թվերն էլ, օրինակ` ՀՀԿ-ի հավաքած տոկոսը, կամ Ելք կուսակցությունների դաշինքի, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված խաղաղասերների եւ այլոց հավաքած ձայների թիվը եւս կարեւոր է, իրենց համար գուցե ամենակարեւորը, բայց 39,14 թիվը ամենակարեւորն է պետության համար:

Հենց այսքան` 39,14 տոկոսը ընդհանուր ընտրողների չի մասնակցել ընտրություններին, որոնց մասնակցել է, ըստ ԿԸՀ-ի տվյալների, համապատասխանաբարՙ 60,86 տոկոսը: Այսինքն ընտրություններին ավելի շատ մարդ չի մասնակցել, քան մասնակցել ու ընտրել են ծառուկյանականներին ու դաշնակցականներին` միասին վերցված: Սա այն պարագայում, երբ քարոզարշավի ժամանակ ե՛ւ ծառուկյանականներն էին վստահ ու վստահեցնում, որ ամբողջ ժողովուրդն իրենց հետ է եւ իրենց հաղթանակն առջեւում է, ե՛ւ դաշնակցականները, չնայած վերջիններս ոչ թե պնդում էին, որ ամբողջ ժողովուրդն իրենց հետ է, այլ հորդորում էին ողջ ժողովրդին ընտրել` խղճի մտոք, հավանաբար վստահ լինելով, որ ժողովրդի խիղճը դաշնակցականի խիղճ է: Ինչեւէ, դառնանք կարեւորին:

Ո՞ւր էիք, ժողովուրդ: Չէ, հասկանալի է, որ ամեն մեկս մեր գործերն ունենք, մեր հոգսերը, մեր վարկերը, վարկային տխուր պատմությունները, երեխաները, նրանց ապագայի հետ կապված ծախսաշատ հոգսերը, Ռուսաստան կամ Արեւմուտք մշտական տեղափոխվելու հույսերն ու տոմսերը, բայց հո բոլորդ չէի՞ք պատրաստվում հեռանալ, կամ հո բոլորը չե՞ն, որ հեռացել են: Հիասթափվա՞ծ են, ընդ որում ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, վերջինիցս, ի դեպ, ավելի շատ, հույս չե՞ն կապում այլեւս ոչ մեկի հետ, նայել են ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների ցուցակները եւ հասկացել, որ ոչ մեկին էլ չե՞ն ցանկանում ընտրել… Հնարավոր է, ավելին` ընտրություններին չմասնակցելու հիմնավոր պատճառ է: Բայց այստեղ մի նրբություն կա. բանն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, ընտրում են օրվա իշխանությանը: Այսինքն, եթե մարդը ընտրությանը չի մասնակցում, կնշանակի հիասթափված է ու այլեւս հույս անգամ չունի, որ իր կյանքում որեւէ բան է փոխելու ընտրությունը: Հետեւաբար նա, մեղմ ասած, դեմ է օրվա իշխանություններին, այսինքն, եթե գնար ընտրության եւ ընտրեր, փաստորեն իշխանությանը դեմ էր քվեարկելու: Բայց քանի որ չի գնացել եւ չի ընտրել, իշխանությանը դեմ քվեարկողների թիվը նվազել է, տվյալ պարագայումՙ 39,14 տոկոսով:

Պատկերացրեցի՞ք: Ո՞ւմ է սա ձեռնտու, իհարկե իշխանություններին, ո՞վ է ուրեմն թերացել այս մարդկանց ընտրության բերելու, կոչելու առումով, անշուշտ` ընդդիմությունը:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930