1995-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքները հրաժարվում է ճանաչել Հայաստանի Կոմկուսը՝ գտնելով, որ հայտարարված թվերը լոկ «աղայական նվիրատվություն են և չեն արտացոլում համաժողովրդական սերը կոմկուսի հանդեպ»:
Ընտրություններից 5 օր հետո հրապարակվում է ԱՄՆ Պետքարտուղարության մտահոգությունը Դաշնակցության կասեցման առիթով: Իսկ ԱՄՆ 1-ին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գլիմորը Հայաստանին հրաժեշտ տալու առիթով կազմակերպված ճաշկերույթում ասում է, որ պետք է գիտակցել, որ ամբողջատիրությունից անմիջապես հնարավոր չէ անցնել ժողովրդավարությանը:
ԿԸՀ-ն հրապարակում է քվեարկության ամփոփ արդյունքները, որից պարզ է դառնում, որ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը խորհրդարանում կունենա 50 տոկոսից ավելի տեղ: Անկուսակցական պատգամավորների հաշվին դաշինքը կարող է տիրապետել խորհրդարանի 2/3-րդ տեղերին: Ի դեպ, այս խորհրդարանը առաջին անգամ կգործի արհեստավարժության սկզբունքով՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական որեւէ պաշտոն կամ կատարել վճարովի աշխատանք՝ ստեղծագործական, գիտական եւ մանկավարժական աշխատանքից բացի: Չնայած այն բանին, որ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրությունների պաշտոնական արդյունքները, 20-րդ ընտրատարածքում արդյունքներն ամփոփված չեն:
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցնում է Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ֆինանսավորումը: Կենտրոնի գիտական ղեկավար Թաթուլ Մանասերյանի խոսքերով, «Լինսը» ֆինանսավորումը դադարեցրել է քաղաքական պատճառներով ՝ հետեւելով Հայաստանի իշխանությունների հորդորներին:
Կարդացեք նաև
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 2007-ի խորհրդարանի ընտրություններից 5 օր հետո պաշտոնապես հայտարարում է, որ մասնակցելու է 2008 թվականի նախագահական ընտրություններին: Կարապետյանը ասում է, որ եթե կարողանա լուծել վստահված անձինք ունենալու հարցը, ապա 2008-ի ընտրություններում իր «հաղթելու խնդիրը լուծված կլինի»:
ՀԱԿ դաշինքով պատգամավոր դարձած Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր մանդատից չի հրաժարվում ինչ-որ մեկին պատգամավոր դարձնելու համար: Նրա որոշումը քաղաքական է՝ ինքը դեռ նախորդ տարվա գարնանից տարաձայնություններ ունի Կոնգրեսի հետ: Իսկ նոր Ազգային Ժողովն էլ այն հարթակը չէ, որտեղ օրենսդիր գործունեություն է իրականացվելու:
2012-ի ընտրություններից 5 օր հետո կրքեր են եռում Վանաձորում՝ պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը 30-րդ ընտրատարածքի հանձնաժողովին է դիմում հաղթած թեկնածու Էդմոն Մարուքյանի գրանցումն անվավեր ճանաչելու համար, քանի որ Մարուքյանը վերջին 5 տարում Հայաստանում չի բնակվել: Հանձնաժողովը մերժում է Դալլաքյանի դիմումը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում