«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ այս ընտրությունը եղել է ընտրություն փողի եւ ավելի շատ փողի միջեւ, համատարած գրանցվել են ուղղորդված, վերահսկվող քվեարկություններ, ուղղակի քվեի տոնավաճառ:
Ստեփան Սաֆարյանը թվարկեց մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք ազդեցություն ունեցան «Ազատ դեմոկրատների» գրանցած արդյունքների վրա. «Բարդ էր մտնել անհավասար պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ: Հաղթող քաղաքական ուժերը, օրինակ՝ ՀՀԿ-ն, տնօրինում են բոլոր վարչական ռեսուրսներին կամ ուղղակի դաշինքներ են, որոնք իրենց ուժերը միատեղում են»:
Պարոն Սաֆարյանը նշեց նաեւ իրենց բացթողումները. «Մենք բավականին ուշ մտանք քաղաքական գործընթացի մեջ: Այն անհատների մասին է խոսքը, որոնք միացել էին «Ազատ դեմոկրատների» թիմին: Ուստի այդ դեպքում չես կարող ունենալ այն ելակետային հնարավորությունները, ինչ մյուսները»:
Իսկ թե ինչու «Ելք»-ի հետ չմիավորվեցին՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև
«Առավոտ»
07,04.2017