Վիտամին D-ն կարգավորում է ֆոսֆորի եւ կալիումի փոխանակությունը, միջամտում նրանց ներծծմանը աղիներից եւ ոսկորներից: Այս վիտամինը օրգանիզմ է ներթափանցում մի քանի ձեւերով: Հայտնի է, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության տակ մաշկի մեջ առաջ է գալիս ակտիվ վիտամին D-ն: Այս վիտամինի բացասական կողմը այն է, որ երեխաների մոտ առաջ է գալիս անգլիական հիվանդություն` ռախիտ, իսկ չափահաս մարդկանց մոտ ոսկորների կոտրվածքի ժամանակ ոչ կպչողականություն: Այդ է պատճառը, որ D վիտամինի պակասը կարելի է նկատել՝ մկանային եւ ոսկրային թուլություն, արյան բարձր ճնշում, տրամադրության անկում, դիմադրողականության նվազում, չափից շատ գլխի քրտնելը եւ այլ ախտանիշներ:
Ուղղորդելու համար նշենք, որ վիտամին D հիմնականում պարունակվում է ծովատառեխի, սաղմոն ձկան, ձվի դեղնուցի, տավարի, խոզի լյարդի, թթվասերի, կարագի, կաթի, նարնջի հյութի մեջ եւ այլ մթերքներում:
«Առավոտ»
07,04.2017