Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկույզը լավացնում է սրտի աշխատանքը

Ապրիլ 08,2017 13:00

Ընկույզը խտացված սննդամթերք է, որ  բնությունն ստեղծել է մեզ համար. 100 գրամ միջուկի մեջ միայն 3-4 գրամ ջուր կա, մնացածը խիստ արժեքավոր նյութեր են` ամինաթթուներ, ճարպաթթուներ, որոնք մարդու օրգանիզմում չեն սինթեզվում, բայց նյութափոխանակման գործում կարեւոր դեր են կատարում: Ընկույզում առկա մի քանի նյութեր դրական են ազդում սրտի աշխատանքի վրա, քանի որ նրանում կա ճարպային թթու օմեգա 3: Ընկույզի մեջ ածխաջրերը ներկայանում են գլյուկոզայի եւ սախարոզայի տեսքով, իսկ օսլա պարունակվում է աննշան քանակությամբ: Ընկույզը նաեւ վիտամինների առատ աղբյուր է: Մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում կանաչ ընկույզը: Ընկույզի միջուկը հարուստ է հանքային աղերով. 134 միլիգրամ մարգանեց, 380 միլիգրամ ֆոսֆոր, պարունակում է  նաեւ պղինձ, ցինկ, յոդ, սելեն եւ մոլիբդեն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

07,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930