Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը հանդես գալով 90 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալ նվաճեց:
Պոկում վարժությունում 21-ամյա մարզուհին ցույց տվեց 105 կգ, որը նրան փոքր բրոնզ բերեց: Հրում վարժությունում նա սանձեց 125 կգ եւ երկարատում ցույց տալով 230 կգ՝ նվաճեց նոր քաշային կարգում Եվրոպայի առաջին բրոնզե մեդալակիրը:
Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արման Ղազարյանի