Մայրության և գեղեցկության տոնական օրվա ավարտը նշանավորվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գալահամերգով, որով և ամփոփվել է կանանց տոների մեկամսյակը: Բեմում ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Բացօթյա համերգի ունկնդիրները, այդ թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ նշել են, որ տոնական օրվա բոլոր անակնկալներն ու մայրաքաղաքի ինքնատիպ տոնական ձևավորումն այսօր իսկապես հաճելի շատ պահեր է պարգևել իրենց, ինչն, անշուշտ, կմնա նրանց հուշերում:
Երևանի քաղաքապետարան