Տոնական մեկամսյակի վերջին օրը նշանավորվել է նաև ռոք երաժշտության սիրահար կանանց և աղջիկների համար նախատեսված համերգով: Հյուսիսային պողոտայում բացօթյա համերգով ելույթ են ունեցել «Որդան Կարմիր» և «Նեմրա» ռոք խմբերը: Ռոքի սիրահարներին հնարավորություն է ընձեռվել շուրջ 2 ժամ վայելելու երաժշտական սիրված ուղղության ելևէջները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն