Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորները «կո՞ւյր» են ընտրել տարածքային թեկնածուներին

Ապրիլ 07,2017 20:12

Նոյեմբերյան քաղաքում տեղակայված ընտրական տեղամասերից մեկի հանձնաժողովի անդամը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, մեզ հարց առաջադրեց՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողներն ինչպե՞ս են ընտրել այդ   ընտրատարածքի  տարածքային տարբեր թեկնածուներին:

Զինվորները  տվյալ տարածքի հիմնական բնակիչներ չեն,  անձնապես չեն ճանաչել  տարբեր կուսակցություններից եւ դաշինքներից տարածքային ցուցակներում  ընդգրկվածներին,  տեղյակ չեն եղել նրանց  նախընտրական ծրագրերին, զորամասերում նախընտրական քարոզարշավ չի կատարվել:

Հարցը կարեւոր է, քանի որ վերաբերում է  տասնյակ հազարավոր զինվորների կատարած ընտրությանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930