Մայրության և գեղեցկության օրը տոնական տրամադրություն էր տիրում ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլ նաև մետրոպոլիտենում: Գնացքների վագոններում և սպասասրահներում կազմակերպվել են երաժշտական-պարային ֆլեշ-մոբեր, իսկ կանայք և աղջիկները, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները ստացել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:
Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած հաճելի անակնկալի ակամա մասնակիցը դարձած քաղաքացիներն ընդգծել են, որ նմանատիպ նախաձեռնություններն իսկապես տրամադրություն են ստեղծում՝ հավելելով, որ վերջին տարիներին մայրաքաղաքում դրանք ավելի հաճախակի են դարձել, ինչն իսկապես ողջունելի է:
Երևանի քաղաքապետարան