Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին Ազգային ժողով կուղարկի նաև իր 41 տարվա ռուս հարսին

Ապրիլ 07,2017 19:20

Ինչպես հայտնի է՝ նախնական հաշվարկներով, Շիրակի մարզից խորհրդարան կգնան  ՀՀԿ վարկանիշային թեկնածուներ՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը՝ 14 հազար 510 ձայնով, Շիրակի  նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 հազար 796 ձայնով, «Ծառուկյան դաշինքից» Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը՝ 13 հազար 999 ձայնով, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 հազար 452 ձայնով ու նաև Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որը հավաքել է 3123 ձայն։

Այսօր պարզեցինք, որ Գյումրին «Ծառուկյան դաշինքով» խորհրդարան է ուղարկում «Ինեկոբանկի» Գյումրու մասնաճյուղի գլխավոր մասնագետ Տատյանա Միքայելյանին։ Տիկին Տատյանան ազգությամբ ռուս է, նա խորհրդարան կգնա որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։

Մեզ հետ զրույցում տիկին Տատյանան ասաց, որ ինքը ծնվել է Թաթարստանում, մեծացել Կազան քաղաքում, իսկ 1976 թվականից գյումրեցու հարս է։ Ունի երկու զավակներ՝ տղա և աղջիկ։ Տիկին Տատյանան վարժ խոսում է հայերեն, ընդ որում տիրապետում է գրական  հայերենին։ Տիկին Տատյանան, որը խորհրդարան է գնալու ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու, ասաց, որ Ազգային ժողով ոտք դնելուն պես կպաշտպանի իր քաղաքի՝ Գյումրու շահերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930