Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Խորտակվողը ձեռքը գցում է փրփուրին, «Ելքը» այդ փրփուրն է»

Ապրիլ 07,2017 17:25

«Ակտիվ ընտրողների 1/3-ը ձայնը տվել է իշխանական ՀՀԿ-ին»,- ապրիլի 7-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ Հանրապետական կուսակցության կարգախոսը համահունչ էր ակտիվ ընտրողների 1/3-ի սպասումներին. «Լինի կայուն իրավիճակ, լինի անվտանգություն եւ մի քիչ էլ առաջընթացը մեզ չի խանգարի»:

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ նախորդ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր ձայների 30 տոկոսը, որը երեք տոկոսով նվազել է, այսինքն՝ նրա ընտրազանգվածը 10 տոկոսով կրճատվել է. «Նրա 15 միլիարդին երեւի չհավատացին, որովհետեւ ով որ հասկանում էր, գիտակցում էր, որ 15 միլիարդով Հայաստանի խնդիրները չես լուծի: Թեպետ անկախության օրոք Հայաստան է մտել ներդրումներով 18-20 միլիարդ դոլար՝ հիմնականում Ռուսաստանից»:

Լրագրողները խնդրեցին սոցիոլոգին նաեւ անդրադառնալ խորհրդարան անցած մյուս երկու ուժերին: Ադիբեկյանը, խոսելով Հայ հեղափոխական դաշնակցության մասին, ասաց, որ կուսակցությունը ունի կազմակերպչական հստակ ռեսուրս, եւ միակ կուսակցությունն է, որը պահպանում է կուսակցական կառուցվածքը:

Իսկ «Ելք»-ին Ահարոն Ադիբեկյանը չէր ցանկանում անդրադառնալ, իսկ երբ լրագրողները պնդեցին՝ նա պատմեց իր ծանոթ վարորդի մասին պատմությունը. «Մի հատ տաքսիստ ինձ ասաց՝ երկու կուսակցությունից փող եմ վերցրել, բայց ձայնս տվել եմ երրորդին: Ասացի՝ ո՞ւմ ես տվել, ասաց՝ ձեռքս գցեցի մեկին նշեցի, թողեցի դուրս եկա: Սա է, որ ասում են ընտրակաշառքը դերակատարություն չունի: Խորտակվողը ձեռքը գցում է փրփուրին, «Ելքը» այդ փրփուրն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930