Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊՀ-ի պատվին կարելի է արձան կանգնեցնել, եթե լուծի ԼՂ հիմնահարցը. Լուկաշենկո

Ապրիլ 07,2017 17:20

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պատվին պետք է արձան կանգնեցնել, եթե այն լուծի Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի կամ Դոնբասի խնդիրները: Այս մասին Mir հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եթե մենք ԱՊՀ-ի շրջանակում լուծեինք մերձդնեստրյան, ղարաբաղյան, Դոնբասի խնդիրները, ապա եվրասիական տարածքի կենտրոնում մի տեղ կարելի էր ԱՊՀ-ի պատվին արձան կանգնեցնել։ Սակայն մենք դա չենք անում։ Եվ հաճախ չենք անում ոչ թե, որովհետև չի կարելի, այլ որովհետև տարբեր շահեր են։ Իսկ խնդիրը պետք է լուծել»,- ասել է Լուկաշենկոն՝ անդրադառնալով ԱՊՀ-ի ապագային:

Լուկաշենկոյի կարծիքով՝ վերոնշյալ հակամարտությունները լուծելիս պետք է հաշվի առնել մարդկանց շահերը:

«Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ է, մարդիկ լա՞վ են ապրում՝ անընդհատ ենթարկվելով ռազմական որոշակի խնդիրների։ Նրանք պարզապես ապրում և սպասում են, որ վաղը մի բան տեղի կունենա, Աստված մի արասցե, գլխին ռումբ կընկնի։ Դա նորմա՞լ է։ Դա աննորմալ է։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Ոչ ոքի»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ միայն այդ հարցերը լուծելուց հետո հնարավոր կլինի տեսնել ռազմավարական նոր ուղղություններ, որոնք անհրաժեշտ են ապագայի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930