Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց հաշվարկել է 4,3 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Ապրիլ 07,2017 17:03

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 03.04-07.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 4313.44.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Երևանի և Արագածոտնի տարածքային բաժինների աշխատակիցների շրջայցերի արդյունքում 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 400.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 4284.64հզ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 33 ծառի համար կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 4088.44 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 196.2 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 28.8.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 28.8 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.61 մլն.դրամ գումար:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930