Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի արձագանքը՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծմանը

Ապրիլ 07,2017 16:46

Ամերիկյան բանակը ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը թևավոր հրթիռներ է արձակել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ: Ռուսաստանը խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների գործողությունները: Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի իշխանությունների արձագանքը տեղի ունեցածին:

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիայի հրթիռակոծումն ագրեսիա է ընդդեմ ինքնիշխան պետության: Նախագահի տեսակետը հայտնել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի կարծիքով՝ ԱՄՆ-ը Սիրիան հրթիռակոծել է անհիմն պատրվակով, քանի որ սիրիական բանակը քիմիական զենք չունի: Բացի այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս քայլը խոչընդոտում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Սիրիայի տարածքի հրթիռակոծմանը, այն որակել է որպես ագրեսիայի գործողություն՝ անհիմն պատրվակով: Բացի այդ Լավրովին այս իրավիճակը հիշեցրել է 2003թ., երբ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցներով ներխուժեցին Իրաք՝ առանց ՄԱԿ ԱԽ-ի համաձայնության:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականների գործողությունները որևէ կերպ հիմնավորված չեն: «Երկրորդ՝ դրանք մեր կարծիքով ակնհայտ ներքին քաղաքական հիմք ունեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, ընդգծել ենք բոլոր մակարդակներում, որ, ցավոք սրտի, ամեն տարի աշխարհում իրավիճակի վրա ավելի շատ են ճնշում գործադրում»,-ասել է նա:

Նշենք նաև, որ Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում պատահարների կանխարգելման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը, որը ստորագրվել էր ԱՄՆ-ի հետ: Ռուսական գերատեսչությունը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ անցկացնել, որպեսզի քննարկվի ԱՄՆ-ի կողմից սիրիական կառավարական զորքերին ուղղված հրթիռակոծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930