Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ Իրաքում տեսնենք թուրքական զինուժի առավել ակտիվ գործողություններ». արաբագետ Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)

Ապրիլ 07,2017 16:42

«Թուրքիան Սիրիայում իր ռազմական ներկայությամբ մի քանի խնդիր է լուծում: Նախ, չեզոքացնում է քրդերին՝ թույլ չտալով, որ վերջիններս ընդլայնվեն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էրդողանի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, թե Սիրիայում նոր ռազմական գործողություններ են իրականացնելու, ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նա նկատեց, որ ըստ Էրդողանի հայտարարության՝ Սիրիա ներխուժման «Եփրատի վահան» ռազմական գործողությունը շարունակվելու է նաեւ Իրաքում: «Հնարավոր է՝ Իրաքում տեսնենք թուրքական զինուժի առավել ակտիվ գործողություններ»,-նշեց Գրիգորյանը:

Դառնալով Սիրիային՝ արաբագետն ասաց, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում անհրաժեշտ է առավել ակտիվացնել ցամաքային գործողությունները՝ գերտերությունների առավել ակտիվ ներգրավվածությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930