Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հաշմանդամությունը հիվանդություն ու դատավճիռ չէ, այն դժբախտություն համարելը շատ սխալ է»

Ապրիլ 07,2017 15:42

2016 թվականի սեպտեմբերին ծնունդ առավ մի նախագիծ, որը կոչված էր ներգրավելու ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց: «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրն իր շուրջ է համախմբում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Մեր զրուցակիցն է նախագծի անդամներից Մարիամ Գրիգորյանը:

Մարիամ, ինչպե՞ս իմացաք ծրագրի մասին:

-Համացանցից: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի խմբում կարդացի ծրագրի մասին:

-Ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալիս ծրագիրը:

-Ուսուցանվում է արևելյան մարտարվեստ, նետաձգություն, ձիավարություն, նաև թատերական արվեստ:

-Իսկ ո՞ր ծրագրում ունեք մասնակցություն:

-Այս պահին միայն կարատեով եմ զբաղվում:

-Գիտեմ, որ փորձի փոխանակման շրջանակներում երկշաբաթյա այցով եղաք ԱՄՆ-ում: Կմանրամասնե՞ք:

-Աշնանը մասնակցում էինք «Adaptive Life Disability» ծրագրին, առավել աչքի ընկած մասնակիցները հնարավորություն ստացան երկու շաբաթով մեկնելու ԱՄՆ՝ փորձի փոխանակման: Մասնակցում էինք տարաբնույթ խաղերի, օրինակ՝ բեյսբոլ, գոլֆ, adapted football: Իհարկե, դրանք Հայաստանում կազմակերպելը դժվար է և անհասանելի:

-Իսկ կա՞ ինչ-որ տարբերություն՝ տեղաշարժման խնդիր ունեցող մարդու համար ԱՄՆ-ի և Հայաստանի միջև.

-Իհարկե ԱՄՆ-ն ավելի հարմար է: Այնտեղ ամեն ինչ հարմարեցված էր, որ սայլակով շարժվող մարդը խնդիր չունենա: Եվ որ ամենակարևորն էր՝ մարդկանց վերաբերմունքը շատ ավելի դրական էր:

-Ի՞նչ տվեց փորձի փոխանակումը անձամբ Ձեզ:

-Մտածելակերպիս մեջ շատ փոփոխություններ եղան: Սկսեցի այլ կերպ վերաբերել կյանքին: Չեմ կարող բառերով ասել՝ ինչ տվեց, բայց ինչ տվեց՝ անգին էր: Կոպիտ ասած «դուխ» տվեց՝ ապրելու, հավատալու, որ ամեն ինչ լավ կլինի:

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր կոտրվում են, և կյանքն ավարտված համարում:

-Կասեմ մի բան. հաշմանդամությունը հիվանդություն ու դատավճիռ չէ, այլ որոշակի գործառույթի խանգարում, ու դա դժբախտություն համարելը շատ սխալ է: Պետք է քո մեջ հաղթահարես բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են ապրել: Պետք է սիրել կյանքը, որովհետև այն լի է անակնկալներով: Երբեք պետք չէ տխրել:

Սիրանուշ Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930