Լրահոս
Օրվա լրահոսը

 «Երեխայի հետ նույնիսկ դժվար պահերը պետք է վայելել». Իրինա Թովմասյան

Ապրիլ 07,2017 15:34

Ապրիլի 7-ին «Հենարան» մամուլի ակումբի հյուրերն էին 2001թ. «Միսս Հայաստան» Իրինա Թովմասյանն ու 2016թ. առաջին «Վիցե միսիս Եվրոպա» Աննա Դեմրիխանյանը:

Նրանք խոսեցին մեր օրերում գեղեցկուհու և մոր ընկալման մասին:

Իրինա Թովմասյանի համոզմամբ, մեր օրերում ավելի հեշտ է համատեղել կարիերան և ընտանիքը: «Առաջ եթե տանը չկար տատիկ, մի քիչ դժվար էր աշխատանքի համատեղումը: Հիմա շատ արագ կարող ես ամեն ինչ կազմակերպել և շատ շուտ մտնել առօրյայի մեջ: Աշխատանքն ու ընտանիքը օգնում են մեկը մյուսին»,-ասաց նա:

«Աշխատանքը, երեխան, այդ ակտիվ կյանքը իրար լրացնում են»,- համաձայնելով Իրինա Թովմասյանի հետ՝ նշեց Աննա Դեմրիխանյանը: Նա ասաց, որ շատ ուրախ ու երջանիկ է, որ իր աղջիկը իրենով հպարտանում է ու ավելացրեց նաև, որ եթե նա չվարեր այդպիսի ակտիվ կյանք, չաշխատեր, գուցե իր աղջիկն այդքան իրենով չհիանար, չհպարտանար ու  չուզենար նմանվել իրեն:

Իրինա Թովմասյանը նշեց, որ նկատել է, որ այժմ այն ընտանիքները, որոնք ապահովված են, ունենում են երեք, նույնիսկ ավելի երեխաներ, իսկ առաջ նախընտրում էին միայն մեկ կամ երկու երեխա ունենալ: «Երեք երեխա ունենալը կարծես դարձել է շատ սովորական երևույթ, շատ չեն զարմանում երեքի դեպքում: Ինձ շատ ուրախացնում է այդ փաստը», – հավելեց նա:

Անդրադառնալով աշխատող մայրերի թեմային, Իրինա Թովմասյանն ասաց, որ իհարկե պետք չէ անցնել սահմանը, պետք է այդ ամենից բացի երեխային նույնպես ժամանակ հատկացնել:

Իսկ թե ինչ է նշանակում մայր լինելը կնոջ համար, Իրինա Թովմասյանը պատասխանեց. «Երջանկություն: Դա երջանկություն է, որը որ ինձ մոտ եռակի է, անսահման է: Երեխայի հետ նույնիսկ դժվար պահերը պետք է վայելել»:

«Իհարկե բացի երջանկությունից նաև մեծ պատասխանատվություն է, դու մեծ պատասխանատվություն ես կրում և մեծ ներդրում պետք է ունենաս, ժամանակ հատկացնես, զբաղվես նրա հետ և լավ մարդ դաստիարակես»,- նկատեց Աննա Դեմրիխանյանը:

Անապահով ընտանիքներում բազմազավակության մասին խոսելով՝ Իրինա Թովմասյանը նշեց, որ չի հասկանում այն ծնողներին, ովքեր ունենում են այդքան շատ երեխա և հետո չեն կարողանում հոգալ նրանց կարիքները: Նրա կարծիքով կարելի է ունենալ երկուսը կամ երեքը և փորձել տալ հնարավորինը:

Աննա Դեմրիխանյանն էլ ասաց, որ դա իհարկե ամեն մարդու անձնական գործն է,  բայց եթե երեխա են ունենում, պետք է պարտավորվեն այդ երեխային տալ լավագույնը:

«Պետք է ունենալ այնքան երեխա, որքանին որ հնարավոր կլինի լիարժեք ապահովել, որպեսզի երեխաները ոչնչի պակաս չզգան», – հավելեց նա:

 

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930