Սենթ-Լուիս քաղաքում ընթանում է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որոնց մասնակցում են այդ երկրի 12-ական ուժեղագույն շախմատիստներ:
Խաղացված ութ տուրերում գերազանց արդյունք է ցույց տվել գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Հայ շախմատիստը վաստակել է 5,0 միավոր եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ուեսլի Սոի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կանանց պայքարում հաջող մեկնարկելուց հետո մրցաշարի միջնամասում դիրքերը մի փոքր զիջել է կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որը ութ հնարավորից 4,0 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ uschesschamps.com-ի