Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն վերադառնում է Սիրիական հակամարտություն». Արմեն Պետրոսյանը՝ Սիրիայում ավիահարվածների եւ քիմիական զենքի կիրառության մասին (Տեսանյութ)

Ապրիլ 07,2017 15:07

«ԱՄՆ-ն վերադառնում է սիրիական հակամարտություն: Սա նախազգուշական հարված էր՝ բավականին գրագետ կերպով իրականացված: Հարվածից առաջ նախազգուշացվել են ռուսական կողմը, տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները: Այն իրականացվել է այնպես, որ հնարավորինս քիչ մարդկային կորուստներ լինեն: Այդ հարվածը պատասխան էր՝ սիրիական կառավարությանն ու նրա արտաքին հովանավորներին»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այսօր սիրիական կառավարական ավիաբազային օդային հարվածներ հասցնելու դեպքին, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա գնահատմամբ՝ միջադեպը սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում խորը հետեւանքներ չի ունենա, եթե Ռուսաստանը խնդիրը տեղափոխի դիվանագիտական հարթություն. «Իմ կարծիքով, իրավիճակը դեպի դիվանագիտական հարթություն է գնալու: Ռուսաստանը չի գնա սրացման՝ չնայած ավիահարվածների առնչությամբ քննադատական հայտարարություններին»:

Արաբագետն անդրադարձավ նաեւ Սիրիայում օրերս քիմիական զենքի կիրառմանը՝ ընդգծելով, որ դեռ պարզ չէ՝ ովքեր են դա կատարել. «Բացառվում է, որ Ասադի իմացությամբ է իրականացվել այդ գրոհը: Այն առավելապես ձեռնտու է սիրիական ընդդիմությանն ու արտաքին հովանավորներին՝ Պարսից ծոցի արաբական երկրներին: Նրանց պետք էր իրավիճակ փոխել, քանի որ դուրս էին մնացել սիրական ներքին ու արտաքին գործընթացներից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930