Լրահոս
Օրվա լրահոսը

Հողօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված խոչընդոտները պահանջում են օրենսդրական լուծում

Ապրիլ 07,2017 14:28

Ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման ժամանակ ընդերքօգտագործման իրավունքի հետ միաժամանակ հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իրականացրել է միջազգային փորձի համալիր ուսումնասիրություն։ Մասնավորապես ուսումնասիրվել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Չինաստանի, ԱՊՀ մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի փորձը, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից մշակված «Հողի օտարման և հարկադիր վերաբնակեցման մասին» կատարողական ստանդարտը, որով կարգավորվում են հողօգտագործողների փոխհատուցման խնդիրները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, միջազգային փորձը համադրվել է Հայաստանի օրենսդրության և ոլորտային իրավական ակտերի հետ։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ մեկտեղ հողօգտագործման իրավունքի տրամադրման հարցը Հայաստանում հնարավոր կլինի լուծել միջազգային լավագույն փորձի հիման վրա՝ մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ։ Շուշանիկ Քերոբյանի կարծիքով, ակնկալվող օրենսդրական փոփոխությունները պետք է բխեն արդեն իսկ շրջանառության մեջ դրված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգից:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930