Մերձմոսկվայի Լենինի շրջանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել. վերջինս կասկածվում է կրկնակի սպանություն իրագործելու համար: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
«Քննիչները պարզել են, որ մի քանի դատվածություն ունեցող Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացին մասնակից է երկու մարդկանց սպանությանը: Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է տեղի ունեցած վեճի հետևանքով: Կասկածյալը ձերբակալվել է»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մերձմոսկվայի Լենինսկի շրջանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում մահացած էին հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանը և Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: