Եթե ԱԺ ընտրություններին 60,86 տոկոս մասնակցություն է եղել, նշանակում է՝ ընտրատեղամասային հանձնաժողովները կայծակնային արագությամբ են աշխատել: Սա տարակուսանքների առիթ է տվել դիտորդ կազմակերպություններին, քանի որ այդ դեպքում ստացվում է՝ ընտրատեղամասերում 200 վայրկյանում 4 ընտրող է եղել: «Եթե 2000 ընտրողը սահմանային արժեք ընդունենք, մենք տեսնում ենք ընտրատեղամասեր, որտեղ 500-ից ավելի են քվեարկել մի ժամվա մեջ: Այսինքն, եթե այդքան մարդ քվեարկեր, կնշանակեր՝ 2000-ից ավելի մարդ: Այդ որոշակի 3 ժամանոց ինտերվալներում որոշակի տեղամասերում ուղղակի ստախանովյան տեմպերով քվեարկություն էր գնացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Վարուժան Հոկտանյանն ընտրությունների ընթացքում 2 ուսումնասիրություն է անցկացրել՝ վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրական թեւի էլեկտրոնային մոնիթորինգ, որը կհրապարակվի ապրիլի վերջին: Մոնիթորինգի ժամանակ հակակոռուպցիոն կենտրոնը ֆիքսել է ընտրողների բաշխումը ըստ հասցեների. «Մենք տեսնում էինք, որ շատ ու շատ հասցեներ թվում էին բեզռազմերնի բնակարաններ, տներ էին, որտեղ 10-15 հոգի էր ապրում: Մենք ասում էինք՝ կուսակցություններ, բարի եղեք, ստուգեք այդ ամենը, բայց դե կուսակցությունները քարոզարշավ էին անում, դրա ժամանակը չունեին»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ