Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարագը հասել է ոսկու գնին». քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ). «Ա1+»

Ապրիլ 07,2017 13:22

2017թ. հունվար-մարտ ամիսներին, ինչպես նաև 2016թ: Նոյեմբեր-դեկտեմբերին երևանյան խոշոր ցանցային խանութներում նկատվել է կարագի և շաքարավազի գների պարբերական աճ:

Սուպերմարկետներից օգտվող քաղաքացիները շեշտում են, որ շաքարավազի գները խոշոր խանութներում ամսական բարձրանում են 10, 40 նույնիսկ 100 դրամով: Շեշտակի աճ նկատվում է հատկապես պահածոյացման սեզոնին: «Երեք ամիս առաջ 1կգ շաքարավազը արժեր 370 դրամ, հիմա այն կարող է արժենալ նույնիսկ 420 դրամ: Ընդ որում` գնային տատանումները կարելի է նկատել անգամ մեկ օրվա ընթացքում. առավոտյան այլ գներ կարող են լինել, երեկոյան՝ այլ»,- Ա1+-ի հետ զրույցում նշեց Երևան Սիթի սուպերմարկետի մի հաճախորդ:

«Դա նկատելի է հատկապես Երևանի կենտրոնում, որտեղ գերակայում են ցանցային սուպերմարկետները, իսկ ծայրամասերում, որտեղ փոքր խանութները համեմատաբար շատ են, գները ավելի խղճով են»,- նկատեց մեկ այլ կին:

Մի կին, որ չցանկացավ նկարահանվել, նկատեց, որ ամեն խանութ իր գինն է դնում շաքարավազի վրա, այն դեպքում, երբ հայտնի է, որ այդ մթերքը բերվում է մեկ տեղից: «Մարդիկ ստիպված են այս խանութից այն խանութ վազել քիչ թե շատ օպտիմալ գնով շաքարավազ ճարելու համար, ինչը պարզապես ձեռքառնելիք է», -ասաց նա:

«Դա գալիս է նրանից, որ մայրաքաղաքը գերծանրաբեռնված է խոշոր սուպերմարկետներով, որոնք զեղչեր են իրականացնում՝ ունենալով մեծ ծավալով ապրանք առաջարկելու հնարավորություն»,- նշեց մեկ այլ քաղաքացի:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930