Լրահոս
Օրվա լրահոսը

Ասադի վարչակազմը պետք է տապալվի. Թուրքիա

Ապրիլ 07,2017 13:16

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակազմը: Բացի այդ, նա թուրքական կողմի աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ սիրիական ավիաբազայի հրթիռակոծման կապակցությամբ:

«Անհրաժեշտ է, որպեսզի այս վարչակարգը որքան հնարավոր է շուտ տապալվի: Եթե նա (Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը-խմբ.) չի ցանկանում հեռանալ, եթե չկա անցումային իշխանություն, եթե նա շարունակում է մարդկության դեմ հանցագործություններ կատարել, անհրաժեշտ է նրան տապալելու համար քայլեր ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է անվտանգ գոտիներ ստեղծել Սիրիայի քաղաքացիների համար: Չավուշօղլուն նաև նշել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է պահել կոալիցիային նախատեսվող հրթիռակոծման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930