Լրահոս
Օրվա լրահոսը

Կմասնակցի՞ «Ծառուկյան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ

Ապրիլ 07,2017 12:57

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների հիմնական ինտրիգը մնում է «Ծառուկյան» դաշինքի մասնակցության-չմասնակցության հարցը: Ավելի վաղ, դաշինքում «մարտական» էին տրամադրված, անգամ հայտնի էր, թե ո՞վ է գլխավորելու ցուցակը:

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ցուցակում չընդգրկվեց «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի անունը, որը դաշինքի ստեղծման գործում բավականին ակտիվ էր: Այն ժամանակ, հայտարարություն եղավ, որ Արման Վարդանյանը կգլխավորի դաշինքի`Երեւանի ավագանու ցուցակը:

Այժմ, սակայն, հնարավոր է, «Ծառուկյան» դաշինքը չմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Համենայնդեպս, այդ լուրը տարածվեց երեկ երեկոյան: Մինչ այդ, դաշինքում հստակեցվում էին ցուցակի անդամները, խոսվում էր, որ հավանական է ցուցակն այլ մարդ գլխավորի:

Այս պահին, համենայնդեպս, հստակություն դեռ չկա: Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ եւ «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ քննարկումները շարունակվում են:

Քանի որ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն ամսի 9-նն է, ենթադրվում է, որ այսօր երեկոյան կամ վաղը մինչեւ կեսօր, դաշինքում ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում որոշում կլինի:

Իվետա Տոնոյանը նաեւ ասաց. «Միակ հարցը, որն ավագանու ընտրությունների հետ կապված քննարկվել է «Ծառուկյան» դաշինքում, դա մեր քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների գույքագրումն ու դրանց լուծման գործնական ուղիների որոնումներն են: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ամբողջ թիմն այսօր այս հարցերն են քննարկում և թեկնածուների հարց, որքանով ես տեղյակ եմ՝ ընդհանրապես դեռ չի քննարկվել և որևէ առաջարկ, որևէ մեկին չի արվել: Քանզի, ինչպես արդեն ասացի, առաջնահերթ է Երևան քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների գույքագրումն ու դրանց լուծման ճանապարհների նախանշումը»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստում որոշվեց`ինչպես եւ ակնկալվում էր, իշխող ՀՀԿ-ի ցուցակը դարձյալ կգլխավորի գործող քաղաքապետ Տարն Մարգարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930