Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. ընտրակաշառքի հարյուրավոր ձևեր կան, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում. «Իրատես»

Ապրիլ 07,2017 12:43

 ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը կարծում է, որ այս ընտրությունները բացառիկ էին, չկան հետընտրական զարգացումներ, իսկ սա նշանակում է, որ հրաշալի ընտրություններ են անցկացվել։ «Իրատեսի» հետ զրույցում նա նաև նշեց, որ այս ընտրություններով ոչ թե սերնդափոխություն է տեղի ունեցել, այլ տեսակի փոփոխություն է կատարվել։

– Այդուհանդերձ, այս ընտրություններում Ձեզ համար բացահայտում, անակնկալ կա՞ր։

– 1990-ից եղել եմ պատգամավորության թեկնածու և բոլոր ընտրական գործընթացներին մասնակցել եմ։ Առաջին անգամ եմ տեսնում, որ հետընտրական գործողություններ չկան։ Այդպիսի բան ո՞վ է տեսել։ Նախկինում հետընտրական գործընթացներն ավելի հետաքրքիր էին, քան նախընտրական։ Սա մի բան է նշանակում՝ միջազգային դիտորդները, ԱՄՆ-ի դեսպանը փայլուն գնահատականներ են տվել։ Եթե ես այսօր սկսեմ դժգոհել, կասեք, չէ՞, այս մարդը «աբիժնիկ» է։ Ինչպե՞ս կարող եմ այդքան մարդկանց հակադրվել։

– Բայց նույն այդ դիտորդները փաստել են, որ ընտրակաշառքի դերը մեծ է եղել։

– Եղել են այդպիսի դեպքեր։ Բայց մի հարց ունեմ. Դոնալդ Թրամփի կամ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ֆինանսական հոսքերն ինչքա՞ն էին, գիտե՞ք քանի միլիարդներ են ծախսվել, տրիլիոնների է հասել։ Ու ոչ մեկը չգիտեր, թե այդ ինչ էին անում այդքան գումարները։

– Ասել է՝ ընտրակաշառքը նորմա՞լ է։

– Մեզ մոտ ընտրակաշառքը պատկերացնում են այնպես, որ ուղիղ փողը քաղաքացուն են տալիս։ Բայց ընտրակաշառքի հարյուրավոր ձևեր կան, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում։ Միջազգային դիտորդները դրա վրա այդքան մեծ ուշադրություն չէին էլ դարձրել, նրանք կարևորում են հիմնարար ազատությունները, որոնք էլ մեզանում պահպանվել են։ Մարդու ընտրելու իրավունքը ոչ մեկը չի խաթարել։ Եթե հետընտրական գործողությունների մակարդակը սա է, նշանակում է փայլուն ընտրություններ են եղել։ Սա ոչ մեկը չի կարող վիճարկել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930