Միանշանակ է, որ եթե ՕՐՕ-ն հաղթահարեր 7 %-ը, հիմա հարց չէր ծագի, թե ո՞ւմ նախագիծն են խորհրդարան մտած կուսակցությունները։ Հակառակը՝ ինչպես հայտարարել էր՝ շարունակելու էր փորձերը դաշնակից ունենալ Գագիկ Ծառուկյանին, որին հիմա հայտարարում է ընդդիմություն այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանն անգամ դա չի անում։
Սխալ է Արմեն Մարտիրոսյանը, բայց մեղավոր չէ, նա հետևանքն է այն քաղաքական իրականության ու մտածողության, որ քաղաքական դաշտում միշտ եղել են, կան ու լինելու են հրահանգիչներ, սցենարիստներ, գորշ կարդինալներ, որ ստվերում մնալով դասավորում են զինվորիկներին՝ ժողովրդից կուսակցություններ։ Իսկ եթե այդպես չէ, եթե ինչ-որ մեկը պոկվում է, ուրեմն դա ևս սցենարի մաս է։ Եվ դա հենց այն է, ինչ պետք է այդ հրահանգիչներին, որ եթե ոչինչ էլ չեն անում, եղածը վերագրվի իրենց՝ դա էլ իրենց բրենդն է, որ շարունակվում է ճշմարտության ու ստի, իրականության ու զրպարտության միախառնումով։
Որ «Ժառանգությունը» այլևս անելիք չունի քաղաքական դաշտում, 2013-ից պարզ էր՝ սարերի քամին եկավ ու քանդեց կուսակցությունը, վերջինը հեռացավ Զարուհի Փոստանջյանը։ Հիմա այլևս մնացել է քննադատել ուրիշներին, որ կան։
Հրաշալի է, որ ՕՐՕ-ն զենքերը վայր չի դնում ու պատրաստ է պայքարը շարունակել, բայց ինչո՞ւ այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանն անիմաստ է համարում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։ Իրավապաշտպան գործունեությունը «Ժառանգության» դեպքում միշտ ավելի հաջող է ստացվել, քան քաղաքականը։
Կարդացեք նաև
Գուցե վերադառնում են իրենց հաջողված ակունքին, գուցե ՕՐՕ-ն, եթե իսկապես չքանդվի ու պահպանվի իբրև դաշինք, որ իրավ կասկածելի է ֆինանսավորման դադարեցման դեպքում, որոշի իրեն պահել փողոցը՝ շեշտը դնելով «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռերի» հետ համագործակցության վրա։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում