Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ներդրումները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

Ապրիլ 07,2017 12:13

ԱՎԾ-ն հրապարակել է 2016թ. Հայաստանում օտարերկրյա ներդրումների մասին վիճակագրական ոչ այնքան հուսադրող տվյալները։

Միանգամից ասենք՝ պատկերն առավել քան հիասթափեցնող է. ներդրումների ծավալները շարունակվում են նվազել։ Ըստ ԱՎԾ-ի՝ ուղղակի ներդրումների ծավալները 2016թ. ընթացքում կազմել են 62 մլրդ 679.3 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի Հայաստանում իրականացվել է 69 մլրդ 426.8 մլն դրամի ուղղակի ներդրում։ Ասել է, թե մեկ տարվա ընթացքում ներդրումները նվազել են 6 մլրդ 747.6 մլն դրամով։

Բայց սա դեռ ամենը չէ. իրավիճակի լրջությունը երեւում է մեկ այլ իրողության ֆոնին. երկրները, որոնք տեւական ժամանակ համարվել են Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, այսօր դուրս են հանում իրենց կապիտալը։

Օրինակ՝ Ռուսաստանը նախորդ տարվա ընթացքում ոչ միայն պակասեցրել է ներդրումները, այլեւ Հայաստանից ռուսական կապիտալի արտահոսքը մեկ տարվա ընթացքում կազմել է 26.2 մլրդ դրամ՝ մոտ 55 մլն դոլար։

Հայաստանից իր կապիտալը դուրս են բերել նաեւ Լիբանանը՝ 15.7 մլրդ դրամ, Իտալիան՝ 1.8 մլրդ դրամ, Հոլանդիան՝ 1.4 մլրդ դրամ։

Նախորդ տարվա ընթացքում ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ, այն էլ բավական կտրուկ։ Արգենտինայից արված ներդրումները 2015թ. 12.5 մլրդ դրամի փոխարեն 2016թ. կազմել են 3.5 մլրդ, Շվեյցարիայի ներդրումները՝ 41 մլրդի փոխարեն 92.9 մլն դրամ, ԱՄՆ ներդրումները 8.2 մլրդից դարձել են 2.1 մլրդ դրամ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930