Եվրամիության դիրքորոշումը արցախյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է, այն հայտնի է բոլորին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարցում ստատուս-քվոն անընդունելին է: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը ևս զբաղվում է տվյալ հակամարտության հարցով»,- նշել է նա: