Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորել Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթո՞վ։ Սա արդեն լուրջ է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 07,2017 11:28

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ցնցող էր. «ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջեւ ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար»,- ասվում էր դրանում։

Սա բավական բարձր տոն է: Կարելի էր ասել՝ ընտրությունները քիչ թե շատ տարբերվում էին նախորդներից, որոշ տեխնիկական խնդիրներ լուծվել էին, հատկապես, որ դրանք լուծվել էին նաեւ ԱՄՆ-ի օգնությամբ։ Բայց շնորհավորել Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթո՞վ։ Սա արդեն լուրջ է։

Եվրամիության հայտարարությունը թեեւ ավելի համեստ էր եւ սկսվում էր ընտրողների ձայնը գնելու եւ վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններով, բայց այստեղ նաեւ արձանագրված էր. «Ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը»։

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը նույնպես արձագանքեց ՀՀ խորհրդարանական ընտրություններին։ Դոլը կարծես համաձայն է ԱՊՀ դիտորդների հետ, թե Հայաստանը եվրոպական երկրներին կարող է լավ ընտրություն կազմակերպելու դասեր տալ։ «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով….»,- թվիթերում գրել էր ԵԺԿ նախագահը։

Հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանն ու Ժոզեֆ Դոլը մտերիմ են, գիտենք, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, բայց նույնիսկ հանրապետականներն իրար շնորհավորելիս ձեռնպահ են մնում «մաքուր հաղթանակ» բառակապակցությունից։ Այս իմաստով ԵԺԿ նախագահն ակնհայտորեն ավելորդ էր ջանացել։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930