Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ ատենապետ. շատ քաղաքական գործիչներ ուղղակի գնան տուն, անցնեն թոշակի. «Հրապարակ»

Ապրիլ 07,2017 10:47

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն ԱԺ ընտրություններից առաջ բանակցում էին «Ծառուկյան դաշինքի» հետ համագործակցելու համար։ Սակայն հետո, կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի հավաստմամբ, հրաժարվեցին մասնակցել այդ գործընթացին։,

Սովորաբար համապետական՝ նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի կոչով ժողովուրդը դուրս էր գալիս փողոց, այս անգամ չկան նման տրամադրություններ, ի՞նչ լուծում կարող է լինել։ «Երկրում տեղի է ունենում քաղաքական դաշտի ապաքաղաքականացում։ Տեսեք, ընտրությունների ժամանակ հաջողություններ արձանագրեցին ոչ թե քաղաքական գործիչները, ոչ էլ նույնիսկ թաղային հեղինակությունները, այլ հաջողության հասան այն մարդիկ, որոնք կարողացան խոշոր գումարներ ներդնել քաղաքական գործընթացներում։ Այսինքն՝ ընտրությունը քաղաքական չէր, մեծ հաշվով»,- կարծում է մեր զրուցակիցը։

Ամփոփելով ԱԺ ընտրությունները՝ Նարեկ Գալստյանը կարծում է, որ առաջացել է մեծ վակուում, եւ ընդդիմադիր ուժերը պետք է վերաիմաստավորեն տեղի ունեցածը։

Որպես այս ամենի դեղատոմս՝ նա առաջարկում է, որ շատ քաղաքական գործիչներ ուղղակի գնան տուն, անցնեն թոշակի։ «Շատ քաղաքական գործիչներ չեն կարողանում դուրս գալ «նախկին» եզրույթի շրջանակներից՝ նախկին պատգամավոր, նախկին նախարար, նախկին վարչապետ, նախկին նախագահ։ Փաստ է, որ ՀՀ քաղաքացին նրանց քվե չի տվել»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930