Հանրապետական կուսակցությունը երեկ որոշում է կայացրել գործկոմի նիստում, որ Երեւանի քաղաքապետի ընտրության իր թեկնածուն կլինի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարգարյանը նաեւ խորհրդարանի ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր: Այս որոշումն, իհարկե, սպասելի էր: Տարոն Մարգարյանը ունի որոշակի դրական վարկանիշ, եւ ՀՀԿ-ն հազիվ թե այս պահին գտներ ավելի հարմար թեկնածու, նկատի ունենալով նաեւ այն, որ Մարգարյանը ունի նաեւ որոշակի ձեւավորված թիմ ընտրական արշավի համար: Այսինքն՝ ՀՀԿ-ն ընտրեց իր համար նվազագույն ռիսկային տարբերակը: Մյուս կողմից հստակ է նաեւ, որ խորհրդարանի ընտրությունից մեկուկես ամիս հետո տեղի ունեցող քաղաքապետի ընտրությունը էապես չի տարբերվելու իր բնույթով,թեեւ, իհարկե, անկասկած կա այն հանգամանքը, որ Երեւանի ընտրողների վրա առավել բարդ է կիրառել ազդեցության այն գործիքները, որ աշխատում են մարզերում, գյուղական համայնքներում:
Սակայն սրանով հանդերձ, հատկապես խորհրդարանական ընտրությունից հետո առկա մթնոլորտում Երեւանի քաղաքապետի ընտրություններում կանխատեսելիության աստիճանը դառնում է երեւի թե սովորականից ավելի բարձր: Այստեղ, իհարկե, հետաքրքրության է արժանի այն, թե արդյո՞ք կստացվի խորհրդարանի փոքր արտապատկերը Երեւանի ավագանու ընտրություններում, թե՞ ոչ:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում