Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններն իմաստ չեն տեսնում բողոքարկման գործընթացներին մասնակցելու. «Հրապարակ»

Ապրիլ 07,2017 10:17

ՀԱԿ գրասենյակում նույնպես գտնում են, որ բողոքարկումն իմաստ չունի։ Եվ անգամ ընտրողների քվեարկված ցուցակների ուսումնասիրությամբ չեն զբաղվում։ Մինչդեռ Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ պնդում էին, որ ցուցակների հրապարակումը մեծ ձեռքբերում է, իշխանության կողմից հսկայական զիջում։

Կոմունիստները նույնպես որեւէ իրավական գործընթաց չեն ձեռնարկելու։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Բողոքներ չենք ներկայացրել, ի՞նչը պետք է փոխվի։ Մեր վստահված անձինք չեն արձանագրել խախտումներ»։ Գուցե պատճառն այն է, որ քի՞չ վստահված անձինք ունեիք։ «Այնքան էլ քիչ չէին։ Երեւանը համարյա ծածկել ենք»,- պատասխանեց Սաֆարյանը։

«Ազատ դեմոկրատներն» էլ են անմասն բողոքարկման պրոցեսներում։ «Իմաստ չենք տեսնում բողոքարկման գործընթացներին մասնակցելու»,- ասաց նախկին թեկնածու, կուսակցության մամուլի պատասխանատու Անժելա Խաչատրյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930